Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Բյուջետային քննարկումներ

Բյուջետային քննարկումներ
28.10.2014 | 15:20

«2015-ի պետբյուջեի նախագիծը սոցիալական է և իրատեսական»,- այսպես կնքեց նախագիծը վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում բյուջեի նախագծի լսումների առաջին օրը։ Եվ այսպես, 2014-ի հոկտեմբերի 28-ին մեկնարկեց 2015-ին ժողովրդի ապրել-չապրելու կամ ինչպես ապրելու հարցը։ Հետաքրքիր է, որ լսումներին ներկա ընդդիմությունը ոչ միայն դրական կամ բացասական արձագանք չտվեց ներկայացված նախագծին, այլև առանձնապես չփայլեց հարցադրումներով։ Թերևս միակ հետաքրքիր հարցը բարձրացրեց ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը. «Բյուջեի նախագծում չեն երևում ԵԱՏՄ-ին անդամակցությանն ուղղված հարցադրումները»։ Իսկապես, այն տպավորությունն էր, որ բյուջեի նախագիծը կազմելիս այդ հարցը չի շոշափվել կամ էլ գուցե այդ պահին դեռևս հստակ չի՞ եղել անդամակցության խնդիրը, ով գիտի։ Համենայն դեպս, առաջին լսումներն անցան առանց էքսցեսների, և միակ բանը, թերևս, այն էր, որ ընդդիմության մեծ մասը լսումների կեսից հեռացավ դահլիճից։ Գուցե խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես ասում են, «երեկոյա՞ն է քվեարկելու», ով իմանա: Չի բացառվում, որ ընդդիմությունը խոսի հերթական քառօրյայի ժամանակ։ Ինչպես ավանդաբար ընդունված է, քառօրյային ընդդիմությունը կքննադատի պետբյուջեի նախագիծը, իսկ իշխող կուսակցությունը նրան կմեղադրի` ասելով. «Ինչո՞ւ ձեր քննադատությունները չէիք ներկայացնում քննարկումների ընթացքում»։ Ինչևէ, շոուն դեռ շարունակվելու է։ Այս պահին Ազգային ժողովում ընդմիջում է։ Ժամը 17.00-ին կսկսվեն փակ լսումները, որտեղ կքննարկվի բյուջեի նախագիծը ուժային կառույցների մասով։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ